Տավուշի մարզում կաթնամթերք տեղափոխող մեքենան բռնկվել է ու վերածվել մոխրակույտի. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 4-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով։
Ժամը 07։30-ի սահմաններում Վերին Ծաղկավան-Տավուշ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Արտաշես Առաքելյանի կողմից վարած Ford Transit մակնիշի 999 MM 95 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է կաթնամթերք արտադրող «Մարիաննա» ՍՊԸ-ին, և մեքենան բարձված է եղել կաթնամթերքով։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:










