Թուրքիայում 70 կգ կշռող Ղուրան է ներկայացվել (լուսանկարներ)

15:53 • 05.06.19

Թուրքիայում ցուցադրվել է երկրում ամենամեծ Ղուրանը: Ստամբուլի նորաբաց Չամլըջա մզկիթի բակում ներկայացվել է 70 կգ կշռող Ղուրան, հայտնում է islam.ru-ն: 

Մահմեդականների համար սուրբ գիրքը պատրաստվել է 2 տարվա ընթացքում: Դրա երկարությունը 98 սմ է, լայնությունը՝ 71 սմ: