Երևանում երկու ավտոմեքենա է բախվել. կա 2 վիրավոր. Shamshyan.com
Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Ընտանեկան» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Hyundai Sonata մակնիշի 35 ZC 724 համարանիշի և Lada Granta Sport մակնիշի H 373 TK 05 RUS համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Lada Granta-ն կողաշրջվել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:










