Ավտովթար` Լոռու մարզում. բախվել են Kia-ն, Nissan-նն ու Mersedes-ը. Shamshyan.com
Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին իրար են բախվել Kia մակնիշի 35 FM 943 համարանիշի, Nissan մակնիշի 35 QL 777 համարանիշի և Mersedes մակնիշի 35 ZU 402 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:










