Արգենտինայում 57-ամյա տղամարդը մոտ 20 տարի փակի տակ է պահել կնոջը

02:54 • 05.06.19

Արգենտինայում 57-ամյա տղամարդն իր կնոջը 19 տարի բռնությամբ փակի տակ է պահել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է TN հեռուստաալիքը:  

Ըստ աղբյուրի՝ կինը այժմ 43 տարեկան է: Նա երկար ժամանակ շղթայված է եղել մահճակալի ոտքից, ամուսինը հաճախ ծեծել է նրան, հոգեբանական ճնշում գործադրել: Ամուսինը ժամանակ առ ժամանակ թույլատրել է նրան խոսել հարազատների հետ, սակայն, ըստ նրա՝ նախապես ծրագրած սցենարի:

Հարևանները կնոջը ճանաչել են ոչ նրա իրական անունով:

Կինը կարողացել է փախչել մայիսին, երբ ամուսինը մոռացել է փակել դուռը: Նա զանգահարել հարազատներին և պատմել տեղի ունեցածը: Տղամարդուն ձերբակալել են: