Էստոնիայում աճուրդի են հանվել բնակարաններ՝ 50 եվրո մեկնարկային գնով

02:17 • 05.06.19

Էստոնիայի Կոhտլա-Յարվե քաղաքում հունիսի 14-ին կանցկացվի բաց աճուրդ, որի շրջանակում վաճառքի կհանվեն բնակարաններ՝ տարբեր թաղամասերում, որոնց մեկնարկային գինը 50 եվրո է, հաղորդում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ աճուրդի հանված բնակարանների սեփականատերերը մահացել են: Բնակարանը կա՛մ չի փոխանցվել որպես ժառանգություն, կա՛մ ժառանգները հրաժարավել են դրանից:

«Տարվա ընթացքում մոտ 20-25 նման բնակարաններ են լինում: Եթե երկար ժամանակ բնակարանը չի վաճառվում, դրա գինը նվազեցվում է և դրվում է աճուրդի: Աճուրդում, սովորաբար, 2-3 բնակարան վաճառվում է», - նշել է Կոhտլա-Յարվեի քաղաքապետի   օգնական Յուլե Լեպասաարը:

Նշվում է, որ կան բնակարաններ, որոնք չեն վաճառվում նույնիսկ վեց կամ յոթ աճուրդից հետո: Հիմնական պատճառը բնակարանի անբարեկարգ վիճակն է:

Ընդհանուր առմամբ, հունիսի 14-ին աճուրդի է դրվելու 39 բնակարան, որոնցից 22-ը դատարկ են, 17-ում վարձակալներ են բնակվում: