Հնդկաստանում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է բժիշկը ծեծում հիվանդին (տեսանյութ)

21:59 • 05.06.19

Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող հիվանդանոցներից մեկում բժիշկը ծեծել է հիվանդին: Ներկաներից մեկը տեսագրել է մմիջադեպը, գրում է Daily Mail-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդաշատ հիվանդասենյակում բժիշկը բարձրանում 30-ամյա հիվանդի մահճակալին և ապտակում նրան: Վերջինս փորձում է ոտքերով ետ մղել բժշկին, սակայն նա բռունցքներով հարձակվում է տղամարդու վրա ու ևս մի քանի հարված հասցնում: Շուտով մեկ այլ բժիշկ միջամտում է՝ հորդորելով գործընկերոջը հանգիստ թողնել հիվանդին:

Հիվանդանոցի ղեկավարությունը պնդում է, որ գաստրիտով հոսպիտալացված տղամարդն ավելի վաղ վիրավորել է հիվանդանողի աշխատակիցներից երկուսին: Ղեկավարության խոսքով՝  միջադեպի տեսագրությունը մոնտաժվել է:

Ռաջաստան նահանգի՝ առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարը, ինչպես նաև նահանգում մարդու իրավունքների հանձնաժողովը հիվանդանոցի ղեկավարությունից միջադեպի առնչությամբ զեկույց են պահանջել: