Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի նկարահանման տաղավարում պայթյունի տեսարանից վիրավորվել է խմբի անդամներից մեկը
Բրիտանական «Pinewood» ստուդիայում, որտեղ նկարահանվում է Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը, ցուցադրական պայթյունի հետևանքով վիրավորել է նկարահանող խմբի անդամներից մեկը, հաղորդել է РИА Новости-ն:
Աղբյուրը մանրամասնել է, որ ֆիլմի 25-րդ սերիայի նկարահանման ընթացքում պայթյունի տեսարանից վնասվել են դեկորները, իսկ նկարահանող խմբի անդամներից որևէ մեկը լուրջ վնասվածք չի ստացել, նրանցից միայն մեկը թեթև քերծվածքներ ունի:
Նշվում է, որ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի 25-րդ սերիայի աշխատանքային վերնագիրը «Shatterhand» է: Դա Էրնստ Ստավրո Բլոֆելդ հերոսի կեղծանունն է, որը հորինել է Ջեյմս Բոնդի գրքի հեղինակ Յան Ֆլեմինգը:
Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի 25-րդ սերիայում գործակալ 007-ի կերպարը կմարմնավորի Դանիել Քրեյգը:










