Սաակաշվիլին Կլիչկոյի հետ հանդիպման գնալիս շփոթել է Կիևի քաղաքապետարանի դռները և փորձել հետևի մուտքով մտնել ներս (տեսանյութ)

17:10 • 05.06.19

Օրերս Ուկրաինա վերադարձած Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ հանդիպման գնալիս շփոթել է քաղաքապետարանի դռները և փորձել հետևի մուտքով մտնել ներս: Համապատասխան տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լրագրող Յուլյա Կրապիվինան:  

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 4-ին: 

Լրատվամիջոցը նշում է, որ որոշ օրերի քաղաքապետարան կարելի է մտնել միայն կողային մուտքից: 

Նախօրեին հաղորդվել էր, որ Կլիչկոն առաջարկել է Սաակաշվիլիին գլխավորել ՈՒԴԱՌ կուսակցությունը: Քաղաքական ուժը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: 

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերադարձրել է Սաակաշվիլիի ուկրաինական անձնագիրը, որից նա զրկվել էր 2017 թվականին՝ նախկին իշխանությունների կողմից: