Փրկարարները 1 օրում 2 գյուրզա և 1 սահնօձ են բռնել

09:42 • 05.06.19

Հունիսի 4-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: