Լոնդոնում Դոնալդ Թրամփը տոնական ընթրիք է կազմակերպել
Մեծ Բրիտանիա այցի երկրորդ օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան այգում տոնական ընթրիք է կազմակերպել, հաղորդում է Корреспондент-ը:
Ըստ աղբյուրի՝ ընթրիքին հրավիրված եղել 60 հոգի, այդ թվում՝ Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը` Կամիլան, վարչապետ Թերեզա Մեյն ամուսնու՝ Ֆիլիպի հետ:
ԱՄՆ նախագահը հյուրերին տավարի մսով ֆիլե և կալիֆոռնիական գինի է հյուրասիրել: Աղանդերի համար հյուրերին առաջարկվել է վանիլային պաղպաղակ՝ հատապտուղներով:
Նշվում է, որ հյուրերին մատուցված կալիֆոռնիական գինու արժեքը զգալիորեն զիջել է Էլիզաբեթ թագուհու առաջարկած գինուն: Chateau Lafite Rothschild գինու մեկ շիշն արժե 1.4 հազար ֆունտ ստերլինգ:










