ԱԱԾ գործունեության հիմնական ուղղություններն են հետախուզությունն ու հակահետախուզությունը. Արթուր Վանեցյան
«ԱԱԾ մարմինների գործունեությունն ապահովվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝ հետախուզություն, հակահետախուզություն, Սահմանադրական կարգի և ահաբեկչության դեմ պայքար, պետական սահմանի պահպանում, տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդում և այլ ուղղություններում»,-ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա հավելեց, որ ԱԱԾ գործունեությունը ընդգրկում է ՀՀ կենսագործունեության բոլոր ոլորտներն ու բնագավառները:
«Այն ներառում է ՀՀ պաշտպանվածության ամրապնդումը, անվտանգության ապահովումը, պետական սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների առանձին անձանց հետախուզական և այլ քայաքայիչ գործունեության բացահայտումը, կանխումն ու խափանումը»,-նշեց ԱԱԾ տնօրենը:










