Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը

13:28 • 05.06.19

Երևանի քաղաքապետարանը հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում  իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Անվտանգության նկատառումներից ելնելով` պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: