«ԿաՄԱԶ»-ի կողմից վրաերթի ենթարկված 37-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
14:24 • 06.06.19
Հունիսի 4-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում «ԿամԱԶ-55111» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա Էդուարդ Եղիազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը՝ հունիսի 5-ին, ժամը 01.00-ին Էդուարդ Եղիազարյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն։
Placeholder










