Սերբիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղների պատճառով (տեսանյութ)
Սերբիայի կառավարությունը հինգշաբթի տարերային աղետի դրություն է հայտարարել՝ երկրում շարունակվող ջրհեղեղների, հորդառատ անձրևների, կայծակի և գետերի վարարման պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի կառավարության մամլո ծառայությանը:
Ավելի վաղ հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել երկրի 12 կենտրոնական և արևմտյան քաղաքներում: Արտակարգ ծառայություններն ավելի քան 300 մարդու են տարհանել:
Տուժած շրջաններում ջրի մակարդակը սկսել էր իջնել, սակայն գիշերը տեղացած նոր անձրևներն արտակարգ դրության են հանգեցրել Կուպան քաղաքում, որտեղ ջրի տակ են մնացել 50 բնակելի տներ և դպրոց:
Նշվում է, որ առավել տուժած քաղաքներից է Տրստենիկը, որտեղ առաջին զոհն է գրանցվել, ջրի տակ են մնացել 300 տներ և կառույցներ, 3 000 հեկտար գյուղատնտեսական տարածք, 13 կամուրջ և 22 կմ ճանապարհ:
#Krupanj #Poplave pic.twitter.com/VsN3tdmbad
— Ben Akiba (@IskreniRadjevac) June 5, 2019










