Ճապոնիայում մետրոյի գնացքը դուրս է եկել ռելսերից
Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի մետրոպոլիտենի գնացքը դուրս է եկել ռելսերից, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Առկա տվյալների համաձայն՝ դեպքի պահին գնացքում 120-130 ուղևոր է եղել, որոնք տարհանվել են։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշեր տեղադրված կառուցողական մեխանիզմի պատճառով, որը մոռացել են հանել։ Մեխանիզմն օգտագործվել է տեխնիկական գնացքները հիմնական ռելսերից օժանդակ ռելսեր տեղափոխելու նպատակով։










