Փաստաբանների պալատի փաստաբանը «Առինջ մոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու և դիմել փախուստի. Shamshyan.com
Երեկ՝ հունիսի 5-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 23։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Առինջ գյուղի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Գետարգել գյուղի բնակիչ՝ 41-ամյա Վահագն Մուրադյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 67-ամյա Սամվել Հովհաննիսյանը՝ իր վարած Lexus մակնիշի 01 FF 555 համարանիշի ավտոմեքենայով։ Ոստիկանները նրա տան ավտոտնակում հայտնաբերել են ավտոմեքենան, որը Ռ. Գևորգյանի հանձնարարականով տեղափոխվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Հովհաննիսյանը փաստաբանների պալատի փաստաբան է։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:










