IQOS vs սիգարետ․ իրական փորձ, թե ինչպես են համեմատում այս երկուսը

16:53 • 06.06.19

Հակիրճ

Եթե չեք ցանկանում կամ չեք կարող թողնել սիգարետ ծխելը, օգտակար է իմանալ․ ներկայումս գոյություն ունեն այսպես կոչված «այլընտրանքային պրոդուկտներ»։ Առանց այրում աշխատող այդ սարքերը վնասակար նյութերի քանակը կրճատում են 95%-ով՝ սիգարետի հետ համեմատելիս: «Գիտական սարքը» (Science machine) թույլ է տալիս համեմատել սիգարետի ու IQOS-ի գործած ազդեցությունը Քեմբրիջյան սպիտակ ֆիլտրի վրա։ Փորձի արդյունքում երևում է, որ սիգարետի և IQOS-ի ամբողջական օգտագործումից հետո սպիտակ ֆիլտրի վրա, ի տարբերություն սիգարետի՝ IQOS-ի թողած ազդեցությունը զգալիորեն ավելի քիչ է։

Ծխելը վնասակար է առողջության համար

Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս գրեթե բոլոր ոլորտներում կատարել փորձարկումներ և հետազոտություններ, պարզել այս կամ այն ապրանքի վնասակարության կամ օգտակարության մակարդակը: Բացառություն չէ նաև ծխախոտի ոլորտը: Համոզված եմ, ոչ ոքի համար նորություն չէ սիգարետի, և մասնավորապես սիգարետի ծխի հետևանքով մարդու օրգանիզմին հասցվող վնասը: Այնուամենայնիվ, չնայած հրապարակվող բազմաթիվ պատկերների ու  հոլովակների, որոնք ցուցադրում են օրգանիզմում կատարվող բացասական փոփոխությունները, ինչպես նաև հազարավոր գիտական աշխատանքների, որոնք հստակ փաստարկներով ներկայացնում են, թե ծխելիս ինչ է կատարվում մարդու հետ, ծխողների քանակը չի պակասում:

Ի՞նչ անել, եթե չեք պատրաստվում թողնել

Լավագույն տարբերակը նիկոտին պարունակող ցանկացած արտադրանքի օգտագործումից ընդհանրապես հրաժարվելն է։ Իսկ եթե չեք ուզում կամ չեք կարող թողնել սիգարետ ծխելը, օգտակար է իմանալ․ ներկայումս գոյություն ունեն այսպես կոչված «այլընտրանքային պրոդուկտներ», ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետը, նիկոտինային մաստակը, ծխախոտի տաքացման համակարգով աշխատող IQOS սարքը, որոնք կարող են նվազեցնել օրգանիզմին հասցվող վնասը սիգարետի համեմատ: Վերջին գիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ ծխողին վնաս է հասցնում ոչ թե թութունը, այլ դրա այրման հետևանքով անջատվող շուրջ 6000 վնասակար նյութերը: Առանց այրում աշխատող սարքերը վնասակար նյութերի քանակը կրճատում են 95%-ով:

Ի՞նչ է «Գիտական սարքը» և ինչպե՞ս համեմատել սիգարետը և IQOS-ը գործնականում

Ինչքան էլ տեսականորեն մեզ բացատրեն սիգարետի ու առանց այրում աշխատող սարքերի միջև տարբերակների տարբերությունը, միևնույն է, տեսողական փորձից վստահելի ոչինչ չկա: Այս գործում մեզ շատ կօգնի «գիտական սարքը» (Science machine)՝ հետաքրքիր մի մեխանիզմ, որը թույլ է տալիս համեմատել սիգարետի ու IQOS-ի գործած ազդեցությունը Քեմբրիջյան սպիտակ ֆիլտրի վրա։
 

Այս սարքերն անփոխարինելի են հետազոտությունների և օրենսդրական պահանջների համապատասխանության ստուգման ոլորտում: Դրանց աշխատանքի հստակ վերահսկողության շնորհիվ հնարավոր է դառնում ճշգրիտ չափել ծխի հոսքը և տեսողական փորձի միջոցով ցույց տալ՝ ինչպիսին կարող է լինել արտադրանքի վնասակարության մակարդակը մարդու օրգանիզմի վրա:   

IQOS vs սիգարետ փորձարկում․ IQOS-ի գոլորշին պարունակում է զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր սիգարետի համեմատ

Վերջերս մամուլը քննարկում էր ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA) հայտարարութունը, ըստ որի Ամերիկայում այսուհետ թույլատրվում է IQOS-ի վաճառքը, քանի որ, ըստ FDA-ի վերջինիս վաճառքը համընթաց է հանրային առողջության պահպանման ԱՄՆ առաքելությանը։

Ներքևում կարող եք տեսնել հենց այս սարքավորման միջոցով կատարված մի փոքրիկ փորձի արդյունքներ՝ ինքներդ համոզվելու համար։

Փորձի համար անհրաժեշտ է մեկ սիգարետ և IQOS-ի հետ օգտագործվող մեկ գլանակ: Երկուսի ամբողջական օգտագործումից հետո սպիտակ ֆիլտրի վրա երեւում են սիգարետի (ձախ) և IQOS-ի (աջ) օգտագործման հետևանքները, ինչի հիման վրա կարող ենք հետևություն անել, թե երկու պրոդուկտներն էլ ինչ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա։ Ի տարբերություն սիգարետի՝ IQOS-ի գոլորշին պարունակում է զգալիորեն ավելի քիչ վնասակար նյութեր սիգարետի՝ այրման հետևանքով առաջացած ծխի համեմատ։ 

 

IQOS vs սիգարետ․ իրական փորձ, թե ինչպես են համեմատում այս երկուսը