ԱՄՆ-ում երրորդ կուրծք ունենալ ցանկացող կինը կդիմի վիրահատական միջամտության

04:31 • 06.06.19

ԱՄՆ-ի բնակչուհի Ժասմին Տրիդևիլը կդիմի վիրահատական միջամտության` իր երազանքն իրականություն դարձնելու և երրորդ կուրծք ունենալու մղումով: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Ժասմինը, ում իրական անունն Ալիշա Էսլեր է, ուշադրություն էր գրավել դեռևս 2014 թվականին, երբ հայտարարել էր, որ վիրահատություն է կատարել և ունի 3 կուրծք: Պլաստիկ վիրաբույժները եկել էին եզրահանգման, որ դա հնարավոր չէ, իսկ գերմանացի լրագրողն այդ ժամանակ բացահայտել էր կեղծիքը:

Տրիդևիլը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս այն փաստը, որ իր «գոյություն չունեցող» կուրծքը մարդիկ լուրջ են ընդունում, և այժմ մտադիր է իրականացնել իր երազանքը: Վիրահատությունը կկատարվի Ֆլորիդայում և կարժենա 50,000 դոլար: Սակայն բժշկական միջամտությունը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Ժասմինը բժշկական թուղթ կներկայացնի, որը կփաստի աղջկա հոգեկան շեղումներ չունենալու մասին: