ԵՄ երկրներից ապաստան հայցող քաղաքացիների թիվը 2018թ-ին նվազել է, որն էլ վիզաների դյուրացման պայմանագրի շուրջ ՀՀ-ԵՄ քննարկվող հանգամանքներից մեկն է․ ԱԳ նախարար

11:50 • 06.06.19

2018 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարեց, որ ԵՄ անդամ երկրներից ապաստան հացող քաղաքացիներ թիվը 2018թ-ին նվազել է։ «Կան մտահոգություններ ԵՄ անդամ երկրների կողմից վիզաների ազատականացման կոնտեքստում, բայց 2018թ-ի թվերը կազմել են 4815՝  ի հակադրություն 2017 թ-ի` 6875-ի, որ ավելի քան 2000-ով նվազ է։ Մենք մշտական կապի մեջ են ԵՄ ներկայացուցիչների հետ»,-ասաց Եղոյանը։

Նախարար Մնացականյանը համաձայնվեց և նշեց, որ ապաստան հայցող քաղաքացիների թվի նվազումն այն հանգամանքներից մեկն է, որ այսօր ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկումները տարվում են վիզաների դյուրացման պայմանագրի և դրան զուգահեռ ռեադմիսիայի պայմանագրի շուրջ։

 «Դրանք քննարկվել և ստորագրվել են 2013թ-ին և միտված են նույն նպատակին՝ դյուրացնելու մարդկային շփումները։ Մենք ունենք ծավալուն օրակարգ ԵՄ-ի հետ, և միջպետական մակարդակով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, բայց որ լուրջ խորություն տանք այդ հարաբերություններին՝ մարդկային շփումները գերակա են. հարաբերությունները խորացնում են մարդիկ առաջին հերթին, սա մեր մոտեցումն է»,-ասաց նա։

ԱԳ նախարարը նշեց, որ երբ ստորագրում էին պայմանագիրը, նույնպես խոսում էին սրա մասին։ «Բայց այո, դժբախտաբար կան դեպքեր, որ կան չարաշահողներ և ՀՀ իշխանությունները չեն խրախուսում որևէ չարաշահում, այլ հակառակը: Այդ պատճառով կա ռեադմիսիայի պայմանագիրը։ Այս տրամաբանությամբ է, որ մենք շարժվում ենք դեպի վիզանների ազատականացման գործընթաց և երկխոսության սկիզբը։ Իրականացնում ենք բոլոր միջոցառումները, որպեսզի մեր կողմից վերահսկման մեխանիզմները ուժեղացնենք։ Չարաշահողներն են, որ ստեղծում են խնդիր՝ արագացնելու վիզաների լեգիտիմացման գործընթացը»,-ասաց նա։