Նյու Մեխիկոյի օդանավակայանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ

04:05 • 06.06.19

ԱՄՆ Նյու Մեխիկո նահանգի Ռոզուել քաղաքի օդանավակայանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տուժել է հրշեջ ծառայության 12 աշխատակից: Նրանցից երկուսի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Ոստիկանության աշխատակիցները տեղում պարզել են, որ հրշեջ ծառայության աշխատակիցները փաթեթավորում էին ճայթրուկներ, որոնք նախատեսված էին ԱՄՆ անկախության օրվա առիթով: Այդ գործողության ընթացքում էլ տեղի է ունեցել պայթյունը:

Նշվում է, որ ուսումնասիրվում են դեպքի հանգամանքները: 10 հրշեջ օգնություն է ստացել տեղում: Երկուսը, որոնց վիճակը ծանր է, տեղափոխվել են հիվանդանոց: