ԱԺ-ն քննարկում է 2018-ի բյուջեի կատարողականը. ուղիղ

10:02 • 06.06.19

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

Օրակարգում այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստն է, որին ներկա են Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ԱԳՆ նախարար Զոհրապ Մնացականյանը։

Այսօր տեղի կունենա նաև ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։

Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով: