Ռուսթավի քաղաքի քաղաքապետի առանձնատնից տրակտոր, գինի և կենցաղային իրեր են գողացել
Վրաստանում թալանել են Ռուսթավի քաղաքի քաղաքապետի տունը, որը գտնվում է Տորտիզա գյուղում, գրում է apsny.ge-ն՝ երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը հղումով։
Տեղի բնակիչների խոսքով՝ գողերը տարել են տրակտոր, գինի և կենցաղային նշանակության այլ իրեր։
Գողության մասին հայտնի է դարձել միայն վերջերս, իսկ թե երբ է այն տեղի ունեցել՝ հայտնի չէ։ Հարևանների խոսքով՝ Ռուսթավիի քաղաքապետը Տորտիզա է գալիս միայն ամռանը։
Գողության առթիվ քրեական գործ է հարուցվել։ Մեղավորներին 4-7 տարվա ազատազրկում է սպառնում։










