Մահվան ելքով վրաերթ` Երևանում. 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com
Հունիսի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հովհաննիսյանն իր վարած Mercedes մակնիշի 35 GD 586 համարանիշի ավտոմեքենայով Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, օգնել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին և վիրավորին, որը 45-50 տարեկան կին էր, տեղափոխվել հիվանդանոց: Հիվանդանոցում, սակայն, կինը մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










