«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորն ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը. Shamshyan.com
Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00- ի սահմաններում «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանվորված Արազ Տեր-Հովհաննիսյանը, գտնվելով խցի սանհանգույցում, ինքնասպանության փորձ է կատարել` վնասելով պարանոցի հատվածը:
Մինչ ինքնասպանության փորձ կատարելը Ա. Տեր- Հովհաննիսյանը երկտող է թողել, որտեղ խնդրել է իր այդ քայլի մեջ որևէ մեկին չմեղադրել: Քրեակատարողական հիմնարկի ծառայողների զգոնության արդյունքում վիրավորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ էլ նա վիրահատվել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










