Վիետնամում կենդանաբանական այգու աշխատակիցը վագրին լողացնելիս զրկվել է ձեռքից

06:15 • 06.06.19

Վիետնամի Բինզիոնգ մարզում մասնավոր կենդանաբանական այգու աշխատակիցը վագրին լողացնելիս զրկվել է ձեռքից: Այս մասին հայտնում է The Australian-ն ու մանրամասնում, որ 49-ամյա Վո Թհան Քուանին գտել է գործընկերը: Վերջինս պատմել է, որ Քուանն ամբողջովին զրկվել է աջ ձեռքից և մասնակի` ձախ ձեռքից:

Տղամարդուն հասցրել են հիվանդանոց: Քուանը հայտնել է, որ կենդանին հարձակվել է իր վրա այն ժամանակ, երբ ինքը փորձել է նրան լողացնել: Վիետնամում մասնավոր կենդանաբանական այգիների սեփականատերերին հաճախ են մեղադրում կենդանիների նկատմամբ դաժան վարվելու և անհետացող տեսակների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի մեջ: