Չինաստանի նախագահը քիչ էր մնացել՝ ընկներ բեմից Պետերբուրգյան տնտեսական համաժողովի նիստի ավարտից հետո

20:59 • 07.06.19

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քիչ էր մնացել, որ ընկներ բեմահարթակից Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ավարտին հանդիսականների հետ ձեռքսեղմման արարողության ժամանակ:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալության թղթակիցը, վերջին հարցից հետո, քննարկման մասնակիցները վեր են կացել և սկսել զրուցել միմյանց հետ: Սի Ցզինպինը սեղմել է իր գործընկերների ձեռքը, այնուհետև մոտեցել բեմի ծայրին՝ հանդիսականին ողջունելու համար: Նրանցից ոմանք չին ղեկավարին են մեկնել ձեռքը և սմարթֆոնները՝ լուսանկարվելու համար:

Վերջիններիս ողջունելուց հետո Ցզինպինը չափից շատ է թեքվել դեպի բեմի անկյունային մասը, այդ պահին հավասարակշռությունը պահել նրան օգնել են մոտակայքում գտնվող Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 6-8-ը: Համաժողովի միջոցառումները համախմբված են «Կայուն զարգացման օրակարգ ձևավորելով» նշանաբանի ներքո: