Կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանը

17:03 • 07.06.19

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունիսի  6-ին, 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական  նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նկարչի ընտանիքի անդամներին և վարպետի արվեստը գնահատողներին: