Էրդողանի խորհրդականը սպառնացել է հայերին

22:40 • 07.06.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յալչըն Թոփչուն մեկնաբանել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի թվիթերյան գրառումը Ստամբուլը կրկին Կոստանդնուպոլիս դարձնելու մասին:

«Դուք չեք կարողանա դա անել: Ենթադրենք, որ դա տեղի ունեցավ, սակայն նույնիսկ այդ դեպքում բացառվում է, որ դուք դա կտեսնեք, քանի որ ձեզանից ոչ ոքի գլուխն ուսերին չի լինի», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Էրդողանի խորհրդականը:

Հիշեցնենք, որ օրերս Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սոցցանցում հրապարակել էր Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի լուսանկարը՝ հունական և հայկական դրոշներով և «Ստամբուլը կրկին Կոստանդնուպոլիս դարձնել» գրությամբ: