Ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբբասովին 50 տարով արգելել են Ռուսաստան մուտք գործել. Report

17:07 • 07.06.19

Առաջիկա 50 տարիներին ադրբեջանցի հայտնի սկանդալային բլոգեր, լրագրող Ֆուադ Աբբասովի մուտքը Ռուսաստանի տարածք արգելվել է, գրում է Report-ը՝ աղբյուրին հղումով: Աղբյուրի խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության կողմից:

Նախօրեին Մոսկվայի շրջանային դատարանը մերժել էր Աբբասովի բողոքը՝ պահպանելով նրա գործով որոշումը: Հաղորդվում է նաև, որ այսօր բլոգերը Ռուսաստանից Բաքու կարտաքսվի:

Հիշեցնենք, որ Աբբասովը ձերբակալվել էր մայիսի 18-ին՝ Մոսկվայում: Արտաքսելու պահանջով Մոսկվայի դատարան էին դիմել ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Մայիսի 7-ին դատարանը սկսել էր քննել երկրից արտաքսելու հարցը և մայիսի 17-ին բլոգերի դեմ վճիռ էր կայացրել:

Նշենք նաև, որ Ֆուադ Աբբասովը փորձել էր հունվարին Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև ծագած կոնֆլիկտում «հայկական հետք» գտնել: