Արտաշատում վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա դպրոցականի. Shamshyan.com

19:09 • 07.06.19

Հունիսի 7-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վազգեն Կարապետյանը իր վարած Lexus մակնիշի 22 VZ 227 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 10-ամյա Խ. Խ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային, ով սովորում է Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում, տեղափոխել է Արտաշատի բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: