Երևանում վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. Shamshyan.com

19:39 • 07.06.19

Հունիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաննեում Շենգավիթ բժշկական կենտրոնի ռենտգեն տեխնիկ, 23-ամյա Ռ. Մ.-ն իր վարած Nissan մակնիշի 35 RM 775 համարանիշի ավտոմեքենայով Չեխովի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վան- Դենտալ ՍՊԸ-ի բուժքույր, 20-ամյա Ա. Վ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ վնասվածքներով տեղափոխվել է Շենգավիթ բժշկական կենտրոն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: