Շվեդական Լինչոպինգ քաղաքում պայթյուն է որոտացել, կան տասնյակ տուժածներ (լուսանկարներ)
Շվեդական Լինչոպինգ քաղաքի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 19 մարդ վասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է Dagens Nyheter-ը՝ տեղի իշխանությունների ներկայացուցիչներին հղումով:
«Ներկա պահին տուժածների հստակ թիվը մեզ հայտնի չէ, սակայն կարող ենք հաստատել, որ 19 մարդ թեթև վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել»,- ասել է տեղի իշխանությունների մամուլի քարտուղար Բոդիլ Կնուտհամմարը:
Հայտնի է, որ պայթյունը որոտացել է տեղի ժամանակով ժամը 9:00-ի սահմաններում՝ ընկերությունների գրասենյակներ և բնակարաններ տեղավորող շենքերից ոչ հեռու: Պայթյունի հետևանքով վնասվել են շենքերի ապակիները:
Կատարվածի մանրամասները բացահայտվում են: Դեպքի վայրում ոստիկաններ և փրկարարներ են աշխատում:















