Շիրակի մարզում մեքենան բախվել է ծառի, կան վիրավորներ. Shamshyan.com
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ հունիսի 3-ին, ժամը 09:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ա. Ս.-ն իր վարած Toyota Windom մակնիշի 35 FL 811 համարանիշի ավտոմեքենայով Առափի գյուղում բախվել է ճամփեզրի ծառին: Վթարի հետևանքով վարորդ Ա.Ս.-ն, ուղևոր, 26-ամյա Գ. Ս.-ն պոլիտրավմա նախնական ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գյումրու բժշկական կենտրոն:










