Երևանում բախվել են Mercedes G500-ը, Mercedes E240-ն ու Opel Astra-ն. կան տուժածներ. Shamshyan.com

21:11 • 07.06.19

Հունիսի 7-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Նաիրիտ գործարանի դիմաց, բախվել են Mercedes G500 մակնիշի 70 NV 707 համարանիշի, Mercedes E240 մակնիշի 61 RO 001 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZF666 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes-ի և Opel-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավոր վարոդներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Նաիրիտ գործարանի աշխատակիցները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: