Դնեպրի հիվանդանոցում մարզիկը դուրս է եկել կոմայից և հենց վերակենդանացման բաժանմունքում ամուսնացել (տեսանյութ)

03:46 • 07.06.19

Դնեպրի հիվանդանոցում արտառոց դեպք է տեղի ունեցել: Ծանր վնասվածքներ ստացած մարզիկը դուրս է եկել կոմայից և հենց վերակենդանացման բաժանմունքում ամուսանցել է, հաղորդում է Корреспондент-ը:

Ըստ աղբյուրի՝ տղամարդը կոմայի մեջ անցկացրել էր 11 օր, նրան Դոնբասից Դնեպրի հիվանդանոց էին տեղափոխել երկու շաբաթ առաջ:

Բժիշկները թույլատրել են հարսանեկան արարողությունն անցկացնել վերակենդանացման բաժանմունքում: ԶԱԳՍ-ի ներկայացուցիչները հանձնաժողով էին կազմել, այցելել հիվանդանոց և որոշել էր, որ տղամարդը չի կարող ամուսնանալ; Այնուամենայնիվ, մեկ օրում նրանք տվել էին իրենց համաձայնությունը:

Արարողության ժամանակ հարսանեկան զգեստի փոխարեն հարսնացուն բժշկական խալաթով էր, իսկ վկաները բժիշկներն էին: