Դուբայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Դուբայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների ԶԼՄ-ներին:
Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոբուսը Դուբայ էր վերադառնում Օմանից, որտեղ զբոսաշրջիկները մեկնել էին մասնակցելու Ուրազա-Բայրամ տոնին:
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսում եղել են տարբեր ազգության մոտ 31 ուղևոր:
Նշվում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում ավտոբուսը հարվածել է ճանապարհային նշանին:
Մահացածների և բոլոր վիրավորների մարմինները տեղափոխվել են Ռաշիդի հիվանդանոց: Տուժաժները գտնվում են սթրեսային վիճակում:
Ուղևորների քաղաքացիությունը ճշտվում է:










