Էվերեստի վրայից 11 տոննա աղբ է հավաքվել (տեսանյութ)

19:39 • 07.06.19

Աշխարհի ամենաբարձր՝ Էվերեստ լեռան վրայից 11 տոննա աղբ է հեռացվել, հաղորդում է BBC-ն:

Հեռուստաալիքը նշում է, որ լեռն ամեն տարի բազմաթիվ լեռնագնացների ու զբոսաշրջիկների է գրավում, ինչը, սակայն իր բացասական հետևանքներն ունի, այն է՝ լեռան վրա զգալի քանակությամբ աղբ է կուտակվում:

Հաշվի առնելով տեղանքը՝ լեռան աղբահանությունը երկարատև ու բարդ գործընթաց է, որը հեշտացնելու նպատակով Նեպալի կառավարությունը օրենք է մտցրել, որի համաձայն բազային ճամբարից (5300 մետր) բարձր մագլցող լեռնագնացները պետք է Էվերեստից իրենց հետ առնվազն 8 կգ աղբ իջեցնեն:

Հաղորդվում է, որ ապրիլ և մայիս ամիսներին լեռան վրայից բազային ճամբարից  վերև 5, իսկ ներքև 6 տոննա աղբ է հավաքվել: Բացի այդ՝ լեռան վրայից իջեցվել է նաև 4 լեռնագնացի մարմին: Այս գարնանը լեռան նեպալական հատվածում 9 մարդ է զոհվել, տիբեթական հատվածում՝ 2:

Հայտնի է նաև, որ 1953թ.-ից՝ առաջին նվաճումից հետո լեռը մագլցլու ժամանակ 300 լեռնագնաց զրկվել է կյանքից: