Իսրայելում արդարադատության նախարարի պաշտոնն առաջին անգամ բացահայտ միասեռական է զբաղեցրել

10:34 • 07.06.19

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդարադատության ժամանակավոր նախարար է նշանակել բացահայտ միասեռական Ամիր Օհանային: Ինչպես գրում է Jerusalem Post-ը՝ նա դարձել է երկրի պատմության մեջ առաջին բացահայտ միասեռական նախարարը:

Նեթանյահուի մամուլի քարտուղար Յոնաթան Ուլրիխը հայտարարել է, որ առաջին անգամ ԼԳԲՏ համայնքի անդամը նման բարձր պաշտոն կզբաղեցնի Իսրայելի կառավարությունում:

Նրա լիազորությունները կտևեն առնվազն մինչև Քնեսեթի նոր ընտրությունները, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին:

Օհանան իր նշանակումը «մեծ պատիվ» է անվանել:

Ամիր Օհանան փաստաբան է աշխատել 10 տարի, նա մասնագիտացած է քրեական գործերի գծով: 2015 թվականին նա պատգամավոր է ընտրվել «Լիկուդ» կուսակցությունից: