Հնդկաստանում ավազամրրիկի հետևանքով 19 մարդ է մահացել
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում վերջին օրերին մոլեգնող ավազամրրիկի պատճառով առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 48-ը տուժել են:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով հնդկական աղբյուրին, տարերային աղետը հարվածել է նահանգի մի շարք շրջանների: Ավազամրրիկն ուղեկցվել է ուժեղ քամիներիով և կայծակի հարվածներով: Զոհերի մեծամասնությունը գրանցվել է Մայնպուրի քաղաքում:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչները հանձնաժողով են ուղարկել տուժած շրջաններ՝ տուժածներին օգնություն ցույց տալու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ առավել հզոր ավազամրրիկ է անցել Ուտար Պրադեշ և Ռաջաստան նահանգներով՝ 143 մարդու կյանք խլելով:










