Աֆրիկայում ընձառյուծը հարազատների աչքի առջև հոշոտել է 2-ամյա երեխային

01:24 • 07.06.19

Հարավաֆրիկյան Հանրապետության «Կրյուգեր» ազգային պարկում ընձառյուծը սպանել է 2.5 տարեկան երեխայի:

Ինչպես հայտնում է BBC News-ը, գիշատչին հաջողվել է դուրս գալ արգելոցի չցանկապատված տարածք, որտեղ մարդիկ են գտնվել, և հարձակվել փոքրիկի վրա:

Երեխայի մահն արձանագրել են հիվանդանոցում, ուր նրան արագ տեղափոխել էին ընտանիքի անդամները: Նշվում է, որ փոքրիկն արգելոցի աշխատակցի երեխան է եղել:

Ավելի ուշ, որսորդներին հաջողվել է գտնել ընձառյուծին և կրակել՝ բացառելու համար մարդկանց վրա հարձակվելու հետագա հնարավոր դեպքերը: