Մալավիում ԱՄՆ դեսպանը տուժել է բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից կիրառված արցունքաբեր գազից

02:27 • 07.06.19

Մալավիի մայրաքաղաք Լիլոնգվեում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարաների նկատմամբ, որոնց շարքերում այդ պահին եղել նաև այդ երկրում ԱՄՆ դեսպան Վիրջինիա Փալմերը, որը տուժել է: Այդ մասին հայտնել է Մալավիի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից մեկը, հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել դեսպանի և Լազարուս Չաքվերայի գլխավորած ընդդիմադիր կուսակցության անդամների հանդիպման ժամանակ: «Մենք կարողացանք արագ հեռացնել մեր առաջնորդին և ԱՄՆ դեսպանին, երբ արցունքաբեր գազ կիրառելուց հետո խառնաշփոթ սկսվեց»,- նշել է կուսակցության ներկայացուցիչը:  

Նշվում է, որ միջադեպի հետևանքով դեսպանից բացի տուժել է նաև ընդդիմության առաջնորդը:

Նշենք, որ Արևելյան Աֆրիկայի Մալավի պետությունում բողոքի ակցիաները սկսվել են մայիսի 27-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքում երկրորդ անգամ երկրի նախագահ է ընտրվել Փիթեր Մութարիկին: