Մալայզիայում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 1000 մարդ է տարհանվել

18:42 • 07.06.19

Մալայզիայի արևելյան շրջաններում ուժեղ ջրհեղեղներ են, ինչի առնչությամբ ավելի քան 1000 բնակիչ է տարհանվել, գրում է The Straits Times-ը:

Ջրհեղեղի հետևանքով զգալի ավերածություններ են գրանցվել Սարավիկ նահանգի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, որտեղ ափերից դուրս եկած գետի մակարդակը 5 մերտով բարձրացել է:

Ջրհեղեղի պատճառն առատ տեղումներն են, որոնք մեկ շաբաթ է՝ չեն դադարում: Իշխանություններն օգնություն են ուղարկել ջրհեղեղից տուժած շրջաններ, այդ թվում՝ վրաններ, խմելու ջուր, մթերք և դեղորայք:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրվա մեջ տեղումների քանակը կնվազի: