Երևանի Սարալանջի պողոտայում ավտոմեքենա է այրվել. ԱԻՆ
Հունիսի 6-ին, ժամը 18:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:58-ին, մարվել՝ 19:07-ին:
Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի սրահը և ջերմահարվել՝ բեռնախցիկի հատվածը։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:










