Վայոց Ձորի մարզի մի շարք համայնքներում հակակարկտային կայանքների գործարկման անհրաժեշտություն է առաջացել
03:02 • 07.06.19
Հունիսի 6-ին, ժամը 18:35-ից մինչև 18:55-ը Վայոց Ձորի մարզի Ռինդ, Արենի, Մոզրով, Գետափ, Աղավնաձոր համայնքների տարածքներում տեղակայված թվով 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 695 կրակոց:
Այդ մասին հայտնել են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Placeholder










