Նյու Յորքում տղամարդը փորձել է Թայմս Սքուերում պայթյուն իրականացնել

15:39 • 07.06.19

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը մտադիր էր Մանհեթեն թաղամասի կենտրոնական մասում՝ Թայմս Սքուերում պայթյուն իրականացնել: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ կասկածյալը ձերբակալվել է քաղաքի ոստիկանության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների համատեղ ջանքերով:

Ոստիկանությունում աղբյուրի խոսքով՝ տղամարդը պայթուցիկ նյութ է գնել, որը մտադիր է եղել օգտագործել Թայմս Սքուերում պայթյուն իրականացնելու համար: Տղամարդը ձերբակալվել է զենքը գնելու պահին:

Ձերբակալվածի անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ առաջիկայում նա կկանգնի Բրուքլին թաղամասի դատարանի առաջ: Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը միայնակ է գործել: