Ուկրաինացի ազգայնականները բողոքի ակցիա են իրականացրել Պյոտր Պորոշենկոյի տան դիմաց՝ պահանջելով բանտարկել նրան (տեսանյութ)

04:35 • 07.06.19

Ուկրաինացի ազգայնականները բողոքի ակցիա են անցկացրել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Կիևում գտնվող տան դիմաց, հաղորդում է Lenta.ru-ն:

Ըստ աղբյուրի՝ ակցիային մասնակցել է մոտ 150 մարդ: Ակցիայի մասնակիցները պարզել են Ուկրաինայի պետական դրոշները և հայրենասիրական երգերի ներքո նախկին նախագահի տան ուղղությամբ նետել են վառվող ճայթրուկներ՝ բղավելով «Պորոշենկոն պետք է բանտ նստի»:

Ակցիայի կազմակերպիչը «Հանրային վերահսկողություն, ազնիվ երկիր» հասարակական կազմակերպությունն է, որի ղեկավար Վլադիսլավ Լիտվինչուկը հայտարարել է, որ ցուցարարները պահանջում են հետաքննել Պորոշենկոյի մասնակցությունը կոռուպցիոն գործարքներին:

«Իր նախագահության օր Պորոշենկոն  18 անգամ ավելացրել էր կարողությունը, դա մենք չենք մոռացել»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ակցիան կշարունակեն անորոշ ժամկետով: