Փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ, 1 գյուրզա և 1 ջրային օձ

10:25 • 07.06.19

Հունիսի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում և Թաիրով գյուղում, Արագածոտնի մարզի Փարպի և Կոտայքի մարզի Պտղնի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 3 սահնօձ, 1 գյուրզա, 1 ջրային տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: