Թբիլիսիի «չինական շուկայում» խոշոր հրդեհ է բռնկվել (թարմացված)

02:44 • 07.06.19

06.05

Լիլոյի մեծ շուկայի հրդեհը հաջողվել է մեկուսացնել 20 հրշեջ բրիգադի մասնակցությամբ: Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 1000 քմ տարածք՝ ենթակառուցվածքներ, խանութներ, ապրանք՝ հիմնական շորեր: Հրշեջները դեռ շարունակում են աշխատել դեպքի վայրում:

Նշվում է, որ դեռևս հստակ չէ վնասի չափը: Վրաստանի ՆԳՆ-ը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել:   

02.44

Թբիլիսիի մոտակայքում գտնվող Լիլոյի մեծ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել, որի մարման աշխատանքներին ներգրավվել է 14 հրշեջ բրիգադ: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է այսպես կոչված «չինական շուկայում»: Դեռևս պարզ չէ, թե շուկայի որ հատվածն է այրվում:

Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհեր չկան: Առևտրականները փորձում են կրակից փրկել իրենց ապրանքը: