ԱՄՆ-ում ձերբակալել են 54-ամյա տղամարդու, որը սպառնացել է գլխատել սենատորներին

06:17 • 07.06.19

ԱՄՆ-ում մի տղամարդու են ձերբակալել, որը, ենթադրաբար, մոտ 2000 անգամ զանգահարել է Կոնգրես և սենատորների հասցեին սպառնալիքներ հնչեցրել, Life.ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Salt Lake Tribune թերթը:

Ինչպես նշել է աղբյուրը, 54-ամյա Սքոթ Բրայան Հեյվեն սկսել է Կոնգրես զանգահարել 2018 թվականից: Առաջին անգամ նա սպառնացել է գլխատել երկու սենատորի: Մեկ օրում տղամարդը 32 նման բովանդակությամբ սպառնալիք է հնչեցրել:  

Նշվում է, որ տևական ժամանակ տղամարդը սպառնացել է 5 կոնգրեսականի, 5 սենատորի և նույնիսկ նախկին պետքարտուղար Ջոն Քերիին:

Յուտա նահանգի դատարանը Հեյվենին ճանաչել է վտանգավոր հանրության համար և որոշել է, որ գործի քննության ողջ ընթացքում նա պետք է կալանքի տակ մնա: Նրան սպառնում է մոտ 5 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք՝ մարդկանց առողջությանը վնաս հասցնելու համար: